Քոչարյանը ցանկանում է հանդիպել Հայաստան ժամանող Պուտինի հետ․ հանդիպում է խնդրել

Քոչարյանը ցանկանում է հանդիպել Հայաստան ժամանող Պուտինի հետ․ հանդիպում է խնդրել

Medianews-ը գրում է.
 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հավաքը կայանալու է Երևանում՝ նոյեմբերի 23-ին։ 44-օրյա պատերազմից հետո սա կլինի Պուտինի առաջին այցը Հայաստան, բայց՝ ՀԱՊԿ նիստի շրջանակում։

Ի դեպ, ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին հայտնել է Պեսկովը։

Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն  Հայաստան ժամանող Պուտինի հետ հանդիպման ցանկություն է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանը։  Քոչարյանը դեռևս  օրեր առաջ ՌԴ նախագահի աշխատակազմին առաջարկել է հանդիպում կազմակերպել Երևան ժամանող Պուտինի հետ։

Երևանում  Վլադիմիր Պուտինը կհանդիպի Քոչարյանի հետ, թե ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա։

Թերևս փողոցային պայքարի լիակատար տապալումից հետո Քոչարյանը դեռ հույսեր է փայփայում, որ  գոնե Կրեմլից աջակցություն կստանա իշխանության հասնելու հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում