Բարելավվում են մրցակցային հնարավորությունները․«Հայաստանի Հանրապետություն»
«Այլընտրանքային էներգիայի արտադրության ծավալների մեծացումը պետության առաջնային թիրախներից է: Այն խթանելու համար գործադիրը իրականացրել է մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արտոնությունները շահագրգռել են պոտենցիալ ներդրողներին եւ 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ արեւային էլեկտրականության համար նախատեսված 200 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում արդեն տրամադրվել են 199,87 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ:
Անհավասար պայմանները բացառելու եւ ներդրողների համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է փոփոխություններ, որոնցով արտադրության լիցենզիաների տրամադրման ժամանակ ներկայացված փաստաթղթերում փոփոխություներ կատարելու դեպքում նախատեսում են վերանայել նաեւ այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մեծությունները սահմանող կարգավորումներում։ Մասնավորապես՝ նման փոփոխությունների դեպքում սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում, այդ կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվելու է համապատասխան ժամանակահատվածի համար ձեւավորված սակագնի մեծությունից ավելի քիչ՝ նրա 0.9 գործակցի արտադրյալին հավասար։ Միաժամանակ, նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ նշված կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի առաջին սակագինը սահմանելուց հետո վերոհիշյալ փոփոխությունները տեղի ունենալու դեպքում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ