Ռուսաստանում Իտալիայի դեսպանը հանդես Է եկել Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության «վերագործարկման» օգտին
Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպան Ջորջո Ստարաչեն կարծում Է, որ ներկայում չափազանց կարեւոր Է ջանքեր ներդնել ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կառուցողական երկխոսությունը «վերագործարկելու» ուղղությամբ: Այդ մասին նա հայտարարել Է հոկտեմբերի 2-ին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ինձ պատիվ վիճակվել լինել մի երկրի դեսպան, որը չափազանց մոտ Է Ռուսաստանին, որը դժվարություններ ունի մյուսների հետ, ինչպես մենք դա տեսանք բոլորովին վերջերս, երբ Ռուսաստանը որոշում ընդունեց կասեցնել ՄԱԿ-ին առընթեր իր ներկայացուցչության աշխատանքը, ինչպես նաեւ դաշինքի կառույցների աշխատանքն իր տարածքում: Կարծում եմ, որ այդ համատեքստում անչափ կարեւոր Է՝ հենվելով այդ թվում այն վստահության վրա, որն Իտալիան վայելում Է իր հաստատուն կշռադատվածության շնորհիվ, ջանքեր ներդնել կառուցողական երկխոսության վերսկսման ուղղությամբ»,-ասել Է Ստարաչեն:
Նա այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը կարող Է «օգուտ բերել բոլորին»:
«Դա վերաբերում Է մասշտաբային գլոբալ մարտահրավերներին՝ առողջապահությանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ Էեներգետիկական անցմանը, ինչպես նաեւ այն գործողություններին, որոնք միջազգային հանրակցությունը պարտավոր Է ձեռնարկել ճգնաժամային տարածաշրջաններում, օրինակ՝ Լիբիայում եւ Աֆղանստանում»,-ճշտել Է Իտալիայի դեսպանը:
Նա ընդգծել Է, որ «հնարավոր չԷ այդ հարցի շուրջ դրական արդյունքների հասնել առանց Մոսկվայի հետ համագործակցության»:
Ստարաչեն նաեւ հույս ունի վերականգնել Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները:
«Չնայած քաղաքական խնդիրներին, որոնք պահպանվում են արեւմտյան աշխարհի եւ Ռուսաստանի միջեւ, անհնար Է, որպեսզի ձեր երկիրը չգտնի այդ երկխոսությունը վերսկսելու միջոցը:
Չափազանց ուժեղ են մեր միջեւ կապերը, հնարավոր չԷ ջնջել մեր ողջ համատեղ պատմությունը: Ահա թե ինչում եմ ես վստահ, որ երկարաժամկետ հեռանկարում իրավիճակն ավելի վատ չի դառնա, իսկ այդ խնդիրները հեշտությամբ կավարտվեն»,-դիվանագետն ամփոփել Է հրատարակության հետ զրույցը:
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը դադարեցրել Էր դաշինքում ՌԴ-ի ներկայացուցչության չափը կրճատելու եւ ռուսաստանցի ութ դիվանագետների հավատարմագրերից զրկելու որոշմանն ի պատասխան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ