Վարորդը պարեկներին փող է առաջարկել. մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների մեքենայի սրահ
Հունվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում նկատել են չթույլատրված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենա։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
Բարձրախոսով հայտարարելուց հետո պարեկներին է մոտեցել մեքենայի վարորդը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց փող է առաջարկել։ Մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։
Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Կարծիքներ