Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
Հայաստանի մայրաքաղաքում արդեն երկրորդ անգամ անցկացվող «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Հայաստանը և երրորդ տեղը՝ Ուզբեկստանը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հաղթողներին հանձնվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր:
Ըստ աղբյուրի՝ «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսն ու Իրանը:
Կարծիքներ