Բայդենը մտադիր Է Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար

Բայդենը մտադիր Է Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար

Ջո Բայդենը մտադիր Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջեն Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար: 

Ինչպես ասվում Է անցումային թիմի կայքում զետեղված հայտարարության մեջ, վարչակազմի հանգուցային պաշտոններում նշանակումները, որոնք ղեկավարում են լրագրողների հետ աշխատանքը, կստանան միայն կանայք:

«Ես հպարտ եմ այսօր հայտնել հաղորդակցությունների գծով առաջին թիմի մասին, որոնք բաղկացած են միայն կանանցից»,-կայքում մեջբերվում Բայդենը խոսքը: Փսակին հայտնի Է հակասական արտահայտություններով, ինչպես նաեւ Մոսկվայի հասցեին կտրուկ քննադատությամբ, հատկապես Ղրիմի հանրաքվեի եւ Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման առնչությամբ: Փսակիի կարծիքով, իր բացասական իմիջը ռուսաստանյան ԶԼՄ-ներում բացատրվում Է «քարոզչությամբ»:

Նա ոչ պակաս հայտնի միդիական անձնավորություն Է Ռուսաստանում, քան իր հայրենիքում: Փսակին քանիցս քննադատության եւ պարոդիաների օբյեկտ Է եղել վրիպախոսությունների եւ խառնաշփոթության պատճառով, որը նա թույլ Է տվել համաշխարհային քաղաքականության հարցեր քննարկելիս:

Առավել հայտնի են դարձել նրա արտահայտությունները բնական գազի վերաբերյալ, որը «գազատարով Արեւմտյան Եվրոպայից Ուկրաինայի տարածքով փոխադրվում Է Ռուսաստան» եւ ավանդական արտահայտությունը՝ «հարկավոր Է, որ ես ճշտեմ գրասենյակում»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում