Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի առաջնությունում

Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի առաջնությունում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց  առաջնության 5-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցաշարային աղյուսակի առաջատար Մարիա Գևորգյանն այս տուրում ևս հաղթանակ տոնեց: Նա գերազանցեց Սուսաննա Գաբոյանին: Հաղթանակ տոնեցին նաև Նարինե Գասպարյանը և Ասիա Եդիգարյանը: Միավորը կիսեցին Հակոբյան-Խաչատրյան, Հայրապետյան-Գրիգորյան զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 4 միավորով Մարիա Գևորգյանն է: 3,5 միավոր ունի Ասիա Եդիգարյանը և 3 միավոր է վաստակել Աստղիկ Հակոբյանը:

Հայաստանի առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում