Վանուատուում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի օրը Վանուատուի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պորտ-Օրլի քաղաքից 50 կմ դեպի արևելք, որտեղ ապրում է 1,9 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 119 կմ խորության վրա։
Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ