ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից

Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել Է իր արտասահմանյան ուղեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձություններից, այդ թվում շփան գծին հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերի մասին հաղորդումներից»,- ասել Է նա:

«Այս ճգնաժամային պահին ես անհապաղ հրադադարի եւ իրավունքի գերակայության վերականգնման կոչ եմ նում»,- հավելել Է նա: Գուտերիշը կարծում Է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը կարող Է կործանարար լինել Կիեւի եւ Մոսկվայի համար, նա կողմերին կոչ Է անում ձեռնպահ մնալու այն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սաստկացնել վտանգավոր իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում