Արձանագրվել է սակագների հավելաճ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.2 % հավելաճ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:
Ըստ ԱՎԿ-ի՝ 2020թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.4 % և 0.6 % նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2020թ. հունիսին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0 % և 0.6 % հավելաճ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված սպառողական գների 0.1 % գնաճի պայմաններում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազում: 2020թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 481.3 դրամ, ինչը 0.6%-ով բարձր է 2019թ. հունիսի համապատասխան ցուցանիշից (478.5 դրամ)
Կարծիքներ