Իրանը մոտ է ուրանի հարստացման մակարդակին, որը կարող է սպառազինային համարվել․ ՄԱԳԱՏԷ

Իրանը մոտ է ուրանի հարստացման մակարդակին, որը կարող է սպառազինային համարվել․ ՄԱԳԱՏԷ

Իրանը մոտեցել է ուրանի հարստացման մակարդակի, որը կարող է սպառազինային համարվել։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:

«Սա (ՄԱԳԱՏԷ-ի – խմբ.) մեկ անդամ երկրի որոշումների սուբյեկտիվ գնահատական կամ քննադատություն չէ: Մենք ունենք մի երկիր (Իրան – խմբ.) շատ զարգացած միջուկային ծրագրով, որը հարստացնում է ուրանը շատ բարձր մակարդակով, շատ մոտ զենքի աստիճանին», – ասել է Գրոսսին։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը «շատ լուրջ» է որակել իրանական միջուկային ծրագրի զարգացման հետ կապված իրավիճակը: Նրա խոսքով, Իրանի և միջազգային խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիակատար վերականգնման շուրջ մտնում են որոշիչ փուլ:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները թույլատրելի ծավալը գերազանցել են 16 անգամ: Բացի այդ, Իրանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի համար փակել միջուկային օբյեկտների վերաբերյալ տվյալների հասանելիությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում