Հայաստանի հավաքականի հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

Հայաստանի հավաքականի հարձակվողը տեղափոխվել է «Նոա»

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ: Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչիում» և «Տամբովում»:

 

Վերջին ակումբը եղել է «Արարատ Արմենիան»: Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,- ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում