Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք, 11 մահ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք, 11 մահ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք:

Ունենք 216 առողջացած, 11 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1141 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում