Մակրոնը Մոսկվա ժամանելուց հետո կես ժամ չի իջել օդանավից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվա է ժամանել, որտեղ բանակցություններ է վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ Մակրոնը կես ժամ չէր իջնում ինքնաթիռից:
Հաղորդվում է, որ Մակրոնի համար մեքենա չեն մոտեցրել օդանավին, և նա անցել է կառավարական տերմինալով:
Մակրոնը հանդիպումից առաջ հայտարարել է, որ դրականորեն է տրամադրված Պուտինի հետ հանդիպմանը և հավատում է «անսպասելի հրաշքների»:
Կարծիքներ