Կամչատկայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Սեյսմիկ իրադարձության օջախը գտնվել է 42 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 152 կմ հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում:
ԱԻՆ մարզային վարչությունից հայտնում են, որ ցնցումները բնակիչները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ