Սուարեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն այս ամառ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցներին։
«Ատլետիկոն» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Սուարեսի հետ:
Goal-ը հայտնում է, որ Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել փորձառու հարձակվողին։ Հիշեցնենք, որ նախորդ ամառ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Յուվենտուսը»։
Բացի իտալական գրանդից, այս պահին Սուարեսին հավակնում են նաև «Այաքսը», «Ինտեր Մայամին», «Սևիլիան» և մի քանի թիմեր Բրազիլիայից։
Կարծիքներ