ՀՀ մարզերի մեծ մասում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճանապարհային դեպարտամենը տեղեկացնում է, որ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունի և Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ