Բելառուսը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինական հացահատիկ բաց թողնել Լիտվա

Բելառուսը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինական հացահատիկ բաց թողնել Լիտվա

Բելառուսը պատրաստ է առանց նախապայմանների իր տարածքով ուկրաինական հացահատիկի բեռներ տեղափոխել Լիտվայի Կլայպեդա նավահանգիստ, այս մասին, ըստ ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի, հայտարարել է Բելառուսի ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը խոսել է նաև բելառուսական պարարտանյութերի արտահանման վերականգնման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում