Bayraktar-ները «ծառայության են անցել» Ղրղզստանի զինված ուժերում

Bayraktar-ները «ծառայության են անցել» Ղրղզստանի զինված ուժերում

Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը ծառայության են անցել Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունում , հայտնում է ՏԱՍՍ-ը՝վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 18-ին Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ուսումնասիրել է Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք ներառվել են  Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նշվում է, որ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ձեռք են բերվելերկրի ​​բյուջեի միջոցներով և օգտագործվելու են երկրի պաշտպանական անվտանգության, այդ թվում՝ պետական ​​սահմանների պաշտպանության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում