Google-ը, Facebook-ը և WhatsApp-ը Ռուսաստանում վճարել են 22 միլիոն ռուբլի տուգանք
Ամերիկյան Google, Facebook (այժմ՝ Meta Platforms), WhatsApp ընկերությունները 22 միլիոն ռուբլի տուգանք են վճարել Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսների անձնական տվյալների տեղայնացման մասին օրենսդրությունը խախտելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունից։
«Google-ը, WhatsApp-ը և Facebook-ը վճարել են դատարանի կողմից նշանակված տուգանքները՝ 22 միլիոն ռուբլու չափով, Twitter-ը չի վճարել տուգանքը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Կարծիքներ