Արարատ Միրզոյանը Նիկարագուայի իր գործընկերոջը պատմել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքների մասին

Արարատ Միրզոյանը Նիկարագուայի իր գործընկերոջը պատմել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքների մասին

Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։

ԱԳՆ լրատվության և հանրաին դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։

Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում