Հայտնի է՝ թուրքական ինչ «լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ

Հայտնի է՝ թուրքական ինչ «լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ ծաղկաման է նվիրել:

Այս մասին պատմել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Մի քանի օր առաջ նա լրագրողներին ասել էր, որ Էրդողանը Պուտինին հատուկ նվեր է ուղարկել հոկտեմբերի 7-ին ծննդյան օրվա առթիվ և նշել, որ դա «թուրքական լավ նվեր է»։

«Կարող եմ ասել, որ դա գեղեցիկ ծաղկաման է: Թուրքիայի նախագահը խնդրել էր, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի դրան հատուկ ուշադրություն դարձվեց»,- ասել է Ուշակովը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում