Հակոբ Սիմիդյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի նա

Հակոբ Սիմիդյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի նա

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանն ազատվել է իր պաշտոնից: 

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սիմիդյանը նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար: 

Նշենք, որ նա վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել այս տարվա օգոստոսին: Սիմիդյանը նաև 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռոմանոս Պետրոսյանը կազատվի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում