Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը:

Այդ մասին Քիշնևից հայտնել է «Լուրեր»-ի թղթակիցը:

Հնգակողմ հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից ավելի քան 1 ժամ ուշ, քանի որ բացման պաշտոնական արարողությունը ավարտվել է մոտ 1 ժամ ուշացումով:

Հանդիպումը սկսվել է եռակողմ, մի քանի րոպեից միացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում