Քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի՝ հաղորդումը համառոտ արտացոլում է պալատի 2020-ի տարեկան ծրագրի շրջանակներում իրականացված գործունեության հիմնական ընթացքը և արդյունքները. «Հաշվետու տարին բարդ էր նաև մեզ համար. համավարակի, այնուհետև նաևպատերազմի պատճառով մենք աշխատել ենք սահմանափակ պայմաններում: Ստեղծված իրավիճակում պալատը որոշել է մի շարք մեծածավալ, հանրային հնչեղություն ու հետաքրքրություն ունեցող հաշվեքննությունները (ՊԵԿ-ի, կենսաթոշակային համակարգի, պաշտպանության ու առողջապահության նախարարությունների) շարունակել և ավարտին հասցնել արդեն 2021-ի առաջիկա ամիսներին:
Զեկուցողի խոսքով՝ հաջողվել է ավարտին հասցնել և տարեկան հաղորդմամբ ներկայացնել տասնյակից ավելի հաշվեքննության արդյունքներ:
2020-ին կառույցի հաշվեքննության շրջանակը ներառել է աշխատանքի և սոցիալական ապահովության, ջրային, ոստիկանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, ճանապարհաշինության, համայնքային և այլ ոլորտները:
Բացահայտված որոշ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Դատախազություն, կան հարուցված գործեր: Կառույցի գնահատմամբ՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 3.4 մլրդ դրամ:
Կարծիքներ