Իսրայելը հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
Շնորհիվ COVID-19-ի դեմ պատվաստման արագ և արդյունավետ արշվաի՝ Իսրայելը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որը հաղթահարել է վիրուսը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, փոխանցում է The Times Of Israel-ը։
Կառավարության ղեկավարն ամերիկյան հեռուստաալիքին հարցազրույց է տվել «COVID-ի կանաչ անձնագրերի» մասին։ Նրա խոսքով՝ դրանցով կարող են գնալ ռեստորաններ, թատրոններ, մարզական միջոցառումների։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը ծրագրում է մինչև ընթացիկ ամսվա վերջ պատվաստել երկրի ողջ մեծահասակ բնակչությանը և ապրիլին լիովին բացել սահմանները։
«Նախկինում Իսրայելը հայտնի էր որպես ստարտափների երկիր։ Այսօրվանից այն կոչվում է նաև պատվաստումների երկիր։ Մենք աշխարհի համար մոդել ենք սահմանում, մենք դրանով շատ ենք հպարտանում»,-ընդգծել է վարչապետը։
Կարծիքներ