Ավետ Պողոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Ավետ Պողոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ի ստորագրած որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:
Կարծիքներ