Վրաստանում զբոսաշրջությունն աճել Է գրեթե եռակի

Վրաստանում զբոսաշրջությունն աճել Է գրեթե եռակի

Վրաստանում միջազգային ճանապարհորդների թվաքանակը 2022 թվականի ապրիլին 184,9 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Զբոսաշրջության ազգային վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Վրաստանն ապրիլին ընդունել Է 244,3 հազար միջազգային այցելու եւ 2019 թվականի ցուցանիշները վերականգնել 37,7 տոկոսով:

Գերատեսչության տվյալներով՝ այցելուների ընդհանուր թվից 182,4 հազարը եղել Է տուրիստական, ինչը 140,5 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի ապրիլին: 2019 թվականի համեմատությամբ հոսքը վերականգնվել Է 52,3 տոկոսով: Ընդհանուր առմամբ տարվա սկզբից ի վեր առաջին չորս ամսվա ընթացքում Վրաստան Է այցելել 820,8 հազար միջազգային ճանապարհորդ, ինչը 272,3 տոկոսով ավելի Է, քան 2021 թվականի հունվար-ապրիլին:

Ցուցանիշները վերականգնվել են 36,2 տոկոսով՝ համավարակին նախորդող ժամանակաշրջանի համեմատությամբ: Տարվա սկզբից այցելուների ընդհանուր թվից 642,3 հազարը եղել Է տուրիստական, ինչը 233,9 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: 2019 թվականի ցուցանիշը վերականգնվել Է 52,2 տոկոսով, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում