Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են. Ալեն Սիմոնյան

Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան ալիքում գրել է.

«Թե բա եկեղեցու չհարկվելու մասին տեղեկությունները, մեղմ ասած, սուտ են: Դե, եթե սուտ են, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա, չէ՞:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 230.
Անշարժ գույքի հարկի արտոնությունները
 
1. Անշարժ գույքի հարկից ազատվում են`

8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.

Հոդված 64.
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է:
2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.

9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում