«Կա մեկն, ում ձեռքերում գտնվում է իմ սիրտը»․ Սիլվա Հակոբյանի ու դստեր ջերմ լուսանկարը
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-ում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Սիլվան կրում է ամառային, սպիտակ զգեստ։ Նա արձակել է վարսերն ու նուրբ շպար նախընտրել։ Իսկ Միլան վարդագույն ոճային զգեստով է, իսկ նրա կերպարն ամբողջացնում է գեղեցիկ գլխազարդը։ Հրապարակմանը կից Սիլվա Հակոբյանը ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կա մեկն, ում ձեռքերում գտնվում է իմ սիրտը։ Ում ժպիտը զարդարում է իմ ամբողջ օրը: Ում ծիծաղն է ինձ համար փայլում արեւից պայծառ։ Ում երջանկությունն ինձ երջանիկ է դարձնում։ Նա իմ աղջիկն է»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում պատկերված էին երգչուհու հայրն ու դուստրը՝ Միլան։ Նրանք ջերմ ժպտում էին։ «Շնորհավոր հայրերի օրը»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։
Կարծիքներ