ԱՄՆ Սենատը Չինաստանին հակազդեցության երկկուսակցական օրենք կընդունի

ԱՄՆ Սենատը Չինաստանին հակազդեցության երկկուսակցական օրենք կընդունի

Սենատը մասշտաբային երկկուսակցական օրինագիծ է ներկայացնում, որն աջակցում է ԱՄՆ տեխնոլոգիական եւ գիտական առաջխաղացմանը՝ նպատակ ունենալով շրջանցել Չինաստանին, հայտնում է Fox News-ը:

Սենատում մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի կողմից 2021 թվականին ներկայացված «Նորարարության եւ մրցակցության մասին» օրենքը հակաչինական օրինագծերից միայն մեկն է, որ գտնվում է Կոնգրեսում քննարկման փուլում:

«Մենք մեզ շատ վտանգավոր վիճակի մեջ ենք դրել, քանի որ կարող ենք հետ մնալ մնացած աշխարհից հաջորդ դարը ձեւավորող տեխնոլոգիաներում եւ ոլորտներում»,- ասել է Շումերը: 

Օրենքը 190 միլիարդ ԱՄՆ դոլարի ջանքեր է ներառում` ԱՄՆ տեխնոլոգիաներին խթանելու համար, ինչպես նաեւ՝ 54 միլիարդ դոլար՝ կիսահաղորդիչների, միկրոչիպերի եւ հեռահաղորդակցական սարքավորումների արտադրությանն աջակցելու եւ Չինաստանի առեւտրային պրակտիկային հակազդելու միջոցներ, որոնք արգելում են «ստրկական աշխատանքի» կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծումը: 

Հայտնի չէ, թե երբ Սենատը վերջնական քվեարկություն կանցկացնի երկկուսակցական փաթեթի հարցով՝ չնայած մեծամասնության առաջնորդն ասել է, որ ցանկանում է, որպեսզի դա արվի մինչեւ ուրբաթ:

Երբ օրենքը հաստատվի Սենատի կողմից, այն կդրվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում