Լեհաստանն ուկրաինացիների մուտքը երկիր թույլատրել է սեպտեմբերի 9-ից
Լեհաստանն Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով, թույլատրել Է սեպտեմբերի 9-ից: Ընդհանուր առմամբ ուկրաինացիները կարող են ճանապարհորդել աշխարհի 133 երկրներում: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, հանդես գալով առցանց ճեպազրույցում, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շատ լավ նորություն Է, որին բոլորն սպասում Էին: Սեպտեմբերի 9-ից Ուկրաինայի քաղաքացիներն այն անձանց կատեգորիայում են, որոնց թույլատրված Է մուտք գործել Լեհաստանի Հանրապետության տարածք, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով»,-ասել Է նա:
Կուլեբան նշել Է, որ արտաքին սահմանները հատելուց հետո կարանտինում գտնվելու պարտավորությունից ազատված են այն անձինք, որոնք պատվաստվել են COVID-19-ի դեմ, եւ նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով:
Նաեւ նախարարը տեղեկացրել Է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի քաղաքացիների համար տարբեր պայմանների առկայությամբ բաց են աշխարհի 133 երկրների սահմանները:
«Ինչ-որ տեղ անհրաժեշտ Է ներկայացնել COVID-ի դեմ պատվաստման կուրս անցնելու վերաբերյալ փաստաթղթեր, ինչ-որ տեղ բավարար են ՊՇՌ-թեստի բացասական կամ հակագեների Էքսպրես-թեստի արդյունքները, բայց սկզբունքորեն դուք կարող եք մեկնել աշխարհի 133 երկիր, եւ այդ թիվը շարունակելու Է աճել»,-նշել Է պաշտոնյան:
Կարծիքներ