Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հունիսի 28-ին Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ  սկսվել են  «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ 

 

Ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է։

 

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը, ներգրավված կլինի մինչև 600 հոգանոց անձնակազմ, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա։

 

ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում