Ուկրաինայից եկող ինքնաթիռները չենք ընդունելու․ Լուկաշենկո
Բելառուսը մտադիր է հրաժարվել Ուկրաինայից ինքնաթիռներ ընդունելուց: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Բելառուսն այսօր»-ը:
«Դուք տեսնում եք, թե ինչքան զզվելի է գործում Ուկրաինան: Մենք կփրկենք նրանց ժողովրդին. մարդիկ ոչ մի բանում մեղավոր չեն, բայց նրանք փակեցին մեր թռիչքը: Հիմա մենք պետք է շրջանցենք օդային ճանապարհը՝ ծախսելով հավելյալ 40-45 րոպե, որպեսզի հասնենք Թուրքիա, իսկ հետագայում ՝ Եգիպտոս և այլն։ Ուկրաինան փակել է մեր թռիչքը, մենք ուղղակի չենք ընդունի ինքնաթիռներ Ուկրաինայից», – ասել է Լուկաշենկան:
Նրա խոսքով, «Բելավիա»-ի ինքնաթիռների համար պետք է հավասար պայմաններ ստեղծվեն:
Ուկրաինան մայիսի 26-ին դադարեցրել էր իր թռիչքները դեպի Բելառուս:Իսկ երեք օր անց բելառուսական ինքնաթիռներին արգելվեց օգտվել Ուկրաինայի օդային տարածքից:
Կարծիքներ