Ալեն Սիմոնյանը Սերբիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ:
«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը:
ԱԺ-ում Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Գործընկերոջս ասացի, որ ողջունում եմ Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման և հետագա համագործակցության համար:
Ինչպես մյուս գործընկերներիս հետ հանդիպմանն, այս անգամ ևս մանրամասն անդրադարձա հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը՝ բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանների միջև գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով:
Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Հանդիպման ավարտին վերահաստատեցի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու՝ Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը»,-հայտնում է Ալեն Սիմոնյանը:
Կարծիքներ