Ինչ վերաբերում է տեսախցիկների առաջ պատվաստումներին, ապա նախագահը դա չի հավանում․Դմիտրի Պեսկով

Ինչ վերաբերում է տեսախցիկների առաջ պատվաստումներին, ապա նախագահը դա չի հավանում․Դմիտրի Պեսկով

ՏԱՍՍ-ը փոխանցում է. «Մենք կանխամտածված չենք հայտնում, թե ինչ պատվաստամիջոցով է պատվաստվելու նախագահը քանի որ բոլոր երեք ռուսական պատվաստամիջոցները բացարձակապես հուսալի և արդյունավետ են», - կրկնեց Պեսկովը: Նա նաև բացատրեց, թե ինչու Պուտինը չի պատվաստվի հասարակության առջև: «Ինչ վերաբերում է տեսախցիկների առաջ պատվաստումներին, ապա նա դա չի հավանում», - ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ նախագահի պատվաստման գործընթացը հանրային միջոցառում չի լինելու: Պուտինը նաև նախընտրել էր չնշել, թե որ պատվաստանյութն է ստանալու, որպեսզի տարբերություն չդրվի ռուսական արտադրության դեղամիջոցների միջև: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում