Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս չվերթները
Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորափոխադրումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրաքի քաղավիացիայի վարչությունը: Թռիչքները կդադարեցվեն անորոշ ժամանակով:
Ավելի վաղ, այս տեղեկությունը հայտնել էր Իրաքում ԵՄ դեսպանը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Արդեն մի քանի շաբաթ է՝ Լիտվայի սահմանապահները հայտնում են Բելառուսից ռեկորդային թվով ապօրինի փախստականների ներհոսքի մասին: Խոսքը հիմնականում Իրաքից և աֆրիկյան երկրներից փախստականների մասին է: Բելառուսի և Լիտվայի միջոցով նրանք փորձում են հասնել դեպի Եվրոպա:
Կարծիքներ