Փաշինյանն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, Բեռլինում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Փաշինյանն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, Բեռլինում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներըին և այլ թեմաների:

Վարչապետը Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում