Երևանի մետրոպոլիտենը 32 անվազույգի ու 200 մլն դրամի պահեստամասերի կարիք ունի. Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել խնդրով

Երևանի մետրոպոլիտենը 32 անվազույգի ու 200 մլն դրամի պահեստամասերի կարիք ունի. Ավինյանը խոստացավ անձամբ զբաղվել խնդրով

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց Երևանի Մետրոպոլիտենի տեխնիկական վիճակի մասին։

Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ասաց, որ տեխնիկական վիճակն այդքան էլ լավ չէ, սպասում են պահեստամասեր ստանան, որ ոոոշ վագոններ վերանորոգեն։

«Սպասում ենք։ Կառավարության կողմից ֆինանսավորում պետք է լինի».,- ասաց Սեդրակյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գործընթացքը։

Ըստ Սեդրակյանի՝ մեկ անգամ ֆիննախից մերժել են՝ հիմնավորելով, որ մյուս տարվա բյուջեով են նախատեսում այդ գումարը հատկացնել, բայց ուրբաթ օրը նաև ՏԿԵՆ գրություն է ուղարկվել։ Սեդրակայանը հույս ունի, որ Կառավարության որոշումով կհաստատվի. «Հրատապ է, որովհետև չունենք անվազույգեր»։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց գրության համարն իրեն ուղարկել և նշեց, որ անձամբ դրանով ինքը կզբաղվի։

Սեդրակյանը տեղեկացրեց, որ 32 շարժակազմի անվազույգերն են փոխելու և մոտ 200 միլիոն դրամի էլ պահեստամասեր, իսկ ռելսերի մասով նշեց, որ 4 կիլոմետր ռելսերը ճանապարհին են և մոտ մեկ ամսինց տեղ կհասնեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում