Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձանից չվախենա՞ն. Ռոբերտ Քոչարյան

Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձանից չվախենա՞ն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց նաև իր և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին:

«Երևի համացանցային տիրույթում ամենից շատ քննարկվող հարցն է: Դուք իրո՞ք մտածում եք, որ հնարավոր է տարբեր քաղաքական ուժեր միավորել:Դա անհնար բան է:

Հիմա ինձ ասում եք, թե ինչու ես և 3-րդ նախագահը նույն հարթակոմ հանդես չեկանք: Որ նորից հին, նոր ղարաբաղցի, հայաստանցի թեման մեջտեղ բերեի՞նք:

Այդ թեման ամենից խոցելի թեմաներից է եղել: Այնպես է ստացվել, որ 2-րդ և 3-րդ նախագահները ղարաբաղցի էին, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձևավորման հիմքում էինք կանգնած,մեր անունների հետ կապված է նաև Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակները»,-ասաց նա:

Իսկ ասպարեզից հեռանալու հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ անգամ երկրից չի կարող հեռանալ:

«Ես ի՞նչ մեղք ունեմ,ես լինելու մեջ: Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձնից չվախենա՞ն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում