Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների նոր ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների նոր ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդերլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին արտգործնախարարը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդերլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», - նշել է Արարատ Միրզոյանը:

Վոպկե Բաստիան Հեքստրան Նիդեռլանդների ԱԳ նախարար է նշանակվել հունվարի 10-ին: Նա նաև զբաղեցնում է երկրի փոխվարչապետի պաշտոնը: