Ռաուլ Կաստրոն հեռացել Է Կուբայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից

Ռաուլ Կաստրոն հեռացել Է Կուբայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից

Կուբայի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, գեներալ Ռաուլ Կաստրոն հրաժարական է տալիս, համապատասխան հայտարարությունը նա արել է Հավանայում կուսակցության 8-րդ համագումարի ժամանակ:

«Բանակի գեներալն ասել է, որ ինքը գոհունակությամբ երկրի ղեկավարությունը փոխանցում է մի խումբ պատրաստված առաջնորդների, որոնք կոփված են տասնամյակների փորձով։

Մենք հավատում ենք հեղափոխության էթիկային, որը նույնացվում է ազգի պատմության և մշակույթի հետ», – Ռաուլ Կաստրոյի խոսքը մեջբերում է Կուբայի Granma կոմկուսի պաշտոնական թերթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում