Իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է, զորքերի կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Այս պահին իրավիճակը սահմանին կարելի է հարաբերական կայուն համարել:
Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Զորքերի կուտակումներ, դեպքեր չկան: Վերջին մի քանի ամիսների իրավիճակը ևս կարելի է հարաբերական կայուն բնորոշել, ինչը կայունության և հանդարտության նշան է իրենից ներկայացնում»,- ասաց նախարարը:
Կարծիքներ