Պուտինը կայցելի Թուրքիա. Պեսկովը մանրամասներ է հայտնել

Պուտինը կայցելի Թուրքիա. Պեսկովը մանրամասներ է հայտնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝  նաև Ուկրաինաի հարցը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով այցի օրը: 

«Բնականաբար, այցը պատրաստվում է, ժամկետի մասին մենք կհայտարարենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ չմեկնաբանելով, թե արդյոք խոսքը փետրվարի 12-ի մասին է, ինչպես ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները։

Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինն ու Էրդողանը վաղուց են պայմանավորվել հանդիպման մասին։

«Նրանք կանոնավոր շփվում են, ավելի հաճախ՝ հեռախոսով, բայց միշտ դեմ առ դեմ հանդիպումներ են ունենում տարին մի քանի անգամ։ Այդ հանդիպումներից յուրաքանչյուրն օրակարգային առումով շատհագեցած է»,- հավելել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում