ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին
Չինաստանը պատրաստ է փոխադարձ հարգանքի և շոհի հիման վրա խորացնելու ռազմավարական համագործակցությունը Լեհաստանի հետ տարբեր բնագավառներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն Չինաստանի նախագահ Սի Ծինփինն արել է Պեկինում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը:
«Երկու կողմերը պետք է փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետ համագործակցության և փոխանակումների հիման վրա, որոնք ընկած են չինական բարեկամության հիմքում, ամրապնդեն ռազմավարական համակարգումը և տարբեր բնագավառներում համագործակցության ընդհանուր պլանավորումը, ինչպես նաև ակտիվորեն խթանեն փոխանակումները մշակույթի, երիտասարդության կրթության և այլ բնագավառներում»,- նախագահի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
Երկու երկրի ղեկավարները ներկա են գտնվել Չինաստանի և Լեհաստանի միջև տնտեսության, առևտրի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությանը։ Ներկայացվել է նաև Պեկինի և Վարշավայի միջև բազմակողմանի ռազմավարական գործընկերության ամրապնդման եռամյա ծրագիր։
Դուդան պետական այցով Չինաստանում է Սի Ծինփինի հրավերով։
Կարծիքներ