Վրաստանից արտաքսվել է Ադրբեջանի 13 քաղաքացի
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից արտաքսվել է Ադրբեջանի 13 քաղաքացի։
Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի արտաքսված քաղաքացիների թվում են 7 տղամարդ և 6 կին։ Նրանցից 6-ը եղել են մինչև 18 տարեկան (3 տղա, 3 աղջիկ):
Սա Վրաստանից արտաքսված օտարերկրացիների մեջ ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա առաջին եռամսյակում։
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 15 երկրի 55 օտարերկրացի, այդ թվում՝ 10-ը՝ Հնդկաստանից, 8-ը՝ Իրանից, 7-ը՝ Բանգլադեշից։
Կարծիքներ