Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է «Գնունեցի Վարազիկ»-ին սպանած կասկածյալը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Վարազը թակարդում» անվանումը։
Ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Ս․-ն կասկածվում է հունիսի 6-ին Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկին» հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակոբ Ս․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։ Նա դատապարտվել է ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշով և հանցանքը կատարելու ժամանակ եղել է անչափահաս։
Կարծիքներ