Երևանում ծառայության ժամանակ ՃՈ ավագ տեսուչը վրաերթի է ենթարկվել

Երևանում ծառայության ժամանակ ՃՈ ավագ տեսուչը վրաերթի է ենթարկվել

Օգոստոսի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Արթուր Կարապետյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում