Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան

Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան

«Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ»:

Այս մասին 2025-ի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, մեր ընկալումն այնպիսին է, որ այդ հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքը, այսինքն՝ իրենց միջոցով:

Ավարտական փուլում կխոսեմ, բայց վարչապետի հայտարարությունից հետո շարունակում ենք նույն ուղղությամբ գործողություններ իրականացնել, նոր փոփոխություններ չունենք ու ակնկալում ենք, որ չենք ունենա, այս մասով վերջնական որոշում կունենանք, բայց այս պահին դեռ չունենք»,- հայտարարել է Խուդաթյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում