Հրազենային վնասվածք է ստացել 16-ամյա պատանի, կասկածյալը «օրենքով գող» Եզդի Ճակոյի քրոջ որդին է. shamshyan.com

Հրազենային վնասվածք է ստացել 16-ամյա պատանի, կասկածյալը «օրենքով գող» Եզդի Ճակոյի քրոջ որդին է. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։ Իրավապահները պարզել են, որ վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Լ. Ա-ն է, որը մինչև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեդափոխվելը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այս մասին գրում է shamshyan.com-ն ու նշում, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ին Լ. Ա-ն հրազենային վնասվածքները ստացել է Քանաքեռի գերեզմանոցում: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Քյարամ Ամոյանը։ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկփողանի ողորկափաղ հրացանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ք. Ա.-ն հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունում հայտնի «14-ի կռուգ» կոչվող հատվածում իր ծանոթ Լ. Ա-ին հրացանը ցուցադրելու ժամանակ այն պայուսակից դուրս բերելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպչել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցի արդյունքում վերջինս վնասվածք է ստացել։

Ըստ աղբյուրի, Ք. Ա.-ն «օրենքով գող» Եղդի Ճակոյի քրոջ որդին է։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատաձգաբանական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում